24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՅԴ-ը` կրկին կոալիցիայո՞ւմ

ՀՅԴ-ում երկու թևի են բաժանվել, մի մասն ուզում է կոալիցիա վերադառնալ, մյուսը` ոչ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: ”Վերջերս զրուցում էի ազդեցիկ ”Դաշնակցականներ”-ից մեկի հետ, նա ասում էր, որ մենք երկու մասի ենք բաժանվել, մի մասն ուզում է վերադարձ կոալիցիա, որ մասնակցի իշխանությանը և իշխանության լծակներով աջակցի ազգի զարգացմանը, մյուս մասն ասում է` չէ, մենք պիտի ուենանք այնպիսի մի նախագահ, որը մեր ծրագրերին հետամուտ լինի”,-պատմեց սոցիոլոգը: Ըստ նրա` այնտեղ կարծիքները միանշանակ չեն:

Հենց այս պարագայում էլ ՀՅԴ-ին օգնության են հասնում քաղաքական կոնսուլտացիաները, որոնք նա վարում է տարբեր քաղաքական ուժերի հետ:  Սոցիոլոգի խոսքով` ՀՅԴ-ը գիտի, որ կուսակցությունը չի կարող լուրջ հայտ ներկայացնել նախագահական ընտրություններում, իսկ այս խորհրդակցությունները, ինչպես նաև միասնական թեկնածուն հնարավորություն են տալիս գոնե ինչ-որ ձևով ներկայանալ ընտրություններին ու մասնակցություն ունենալ դրանցում: ”Հետագայում եթե անցնի իրենց միասնական թեկնածուն, ունենա իշխանական պաշտոններ, ”Դաշնակցականների” էլ kհատկացնի”,-ընդգծեց Ադիբեկյանը;

Այդ խորհրդակցությունների հասարակական ընկալման մասին` Ադիբեկյանն ասաց, որ հասարակությունը դրանք ընկալում է` որպես գաղտնի փաստ: ”Քանի որ այս կոնսուլտացիաների բովանդակությունն անհայտ է, դա ընդունվում է որպես փաստ, իսկ ինչի մասին են խոսել ոչ ոք չգիտի, որովհետև դա փակ դռների հետևում է”,-եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ