28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

10 մարզերից 9-ում գործում են գերժամանակակից բժշկական կենտրոններ

 2014թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը Առողջապահության նախարար Արմեն Մուրդյանին ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հարցրեց, թե վճարովի ծառայություների թերկատարումը պայմանավորված է արդյոք նորմերի քանակի պակասով, թե սակագների վերանայմամբ: Նախարարը պատասխանեց, թե վճարովի ծառայություների գումարը անցյալ տարի կազմել է 33մլրդ 800մլն:

«Երբ սոցփաթեթի շահառուները փաստացի անցնում էին ապահովագրական ընկերություններով, 3,8 մլրդ դրամի մենք կանխատեսում էինք անկում, մինչդեռ ընդհանուր անկումը միայն 200 մլն-ի է եղել: Մենք գրեթե զրոյական ենք դուրս եկել այս իրավիճակից, և ապահովագրական ծառայություների փոխհատուցումը կարողացավ հիվանդանոցային ցանցերում ապահովել 3,6 մլրդ վճարովի ծառայություններ, ինչն էլ ապահովում է ստվերից դուրս գալուն և հարկային դաշտում ցույց տալուն»,-ասաց նա:

Հաջորդ հարցը վերաբերում էր մարզերում տիրող առողջապահական խնդիրներին: Ըստ Սուքիաս Ավետիսյանի՝ մարզերի բյուջեների քննարկմանը պարզվեց, որ սոցիալական փաթեթները ոչ մի մարզում չեն կատարվել: Նախարարը նշեց, թե մարզերում 2,8%-ով բյուջեի ավելացում կա: «Մեզ համար կարևոր է համաչափ զարգացումը՝ հաշվի առնելով, որ 10 մարզերից 9-ում գործում են գերժամանակակից բժկական կենտրոններ: Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի կադրային քաղաքականությունը նույնպես վարենք համապատասխան ծրագրով»,-ասաց նախարարը և հավելեց, թե մարզերում փաստացի այսօր իրականացվում է վերապատրաստման ծրագիրը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ