28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արդյո՞ք մեր երկրում պաշտպանված են երեխաները

Տարվա 152-րդ օրը` հունիսի 1-ին ամռան ամենագունագեղ տոնն է` երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանությանօր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգայինօր 1950-ին.  ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։

Այսօր տոնական միջոցառումներ են անցկացվելու Երեւանի բոլոր վարչական շրջաններում:

Մեր երկրում երեխայի պաշտպանության ամենակարևոր պարտավորությունները՝ 40-ից ավելի լիազորություններ,  դրված են մի մարմնի վրա՝ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), որոնցից շատերն անգամ տեղյակ չեն, որ իրենք են այդ հիմնարար խնդիրներով զբաղվող պետական լիազոր մարմինը:

Համայնքի ղեկավարներին կից աշխատում է խնամակալության հոգաբարձության հանձնաժողովը, որը կամավոր մարմին է, սովորաբար բաղկացած է լինում դպրոցի ուսուցչուհուց, բժշկուհուց և համանման այլ մարդկանցից, որոնք չեն վճարվում և ըստ Գրիգորյանցի` ո՛չ համապատասխան մասնագետն են այս գործի համար, ո՛չ էլ տեղեկատվություն ու համապատասխան կրթություն ունեն, իսկ երեխայի իրավունքների պաշտպանությունն առնվազն նվազագույն բազային կրթություն է պահանջում: 

Հայաստանում 32 տոկոս ընդհանուր աղքատության դեպքում երեխաների շրջանում աղքատությունն անցնում է 40 տոկոսը, հաշմանդամություն ունեցող երեխաների ընդհանուր թվի 54 տոկոսն է աղքատ: 

Երբ ամիսներ առաջ, Երևանում մայրը հրկիզեց իրեն ու իր 9 ամյա որդուն, բուռն քննարկումներ ծավալվեցին, թե արդյո՞ք մեր երկրում որևէ մարմին իրապես պաշտպանում է երեխաների իրավունքները: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ