15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եկեղեցում հնազանդ լինելու խոստում տալը ստրուկ դառնալու երդում տալու հետ մի՛ նույնացրեք

Ու կրկին նույն թեման: Սիրելի կանայք ու աղջիկներ (բայց հատկապես՝ կանայք), երբ ձեր սիրելին, ասեմ ավելին՝ կողակիցը կանոնավոր կերպով հարվածում է ձեզ, այսինքն ծեծում է, պետք չէ, որ դուք լռեք:

Եկեղեցում հնազանդ լինելու խոստում տալը ստրուկ դառնալու երդում տալու հետ մի՛ նույնացրեք: Մի՛ լռեք, կուլ մի՛ տվեք նույնիսկ ամենաանմեղ թվացող կոպիտ որևէ քայլը. ոչ ոք իրավունք չունի հարվածելու դիմացինին ու հատկապես՝ կնոջը:

Իմ քահանայական ծառայության կոչվելուց անցել է 4 ու կես տարի, հանդիպել եմ տասնյակ դեպքերի, երբ կանայք լռում են ու տղամարդիկ շարունակում են իրենց փսլնքոտ պահվածքով անարգել իրենց կողակցին:

Խորհրդակցությունների մեծամասնության ժամանակ, որոնց գրեթե միշտ դիմում են միայն կանայք, ցավալիորեն պարզ է դառնում, որ այդ իրավիճակներում հայտնված և այդ իրավիճակները հանդուրժող կանանց մեծ մասի մոտ սա ընդամենը կրկնվող պատկեր է, որին առաջին անգամ ականատես են եղել իրենց հայրական տանը:

Էնպես որ սիրելիներս, եթե չեք ուզում, որ նույն վիճակում հայտնվեն նաև ձեր երեխաները, ապա սկսեք ինքներդ ձեզանից, հարգեք ձեր եսը, թույլ մի՛ տվեք, որ բռնանան ձեր վրա:

Մարկոս քահանա Մանգասարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ