06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նալբանդյանը Սիրիայում հանդիպում է ունեցել Բաշար ալ- Ասադի հետ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 27-ին Սիրիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Բաշար ալ-Ասադը բարձր է գնահատել Սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Սիրիայի նախագահն ասել է.

«100 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Ցավոք, այսօր պատմությունը կրկնվում է. հայ ժողովրդի կրած տառապանքներին այսօր բախվում է սիրիացի ժողովուրդը»: Նալբանդյանն ու Ասադը նաեւ հանգամանալից մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Մերձավոր Արեւելքում ազգային ու կրոնական փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել սիրիահայ համայնքի եւ Սիրիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ