12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՀԷՑ-ը իր ավտոմեքենաները լվանալու գումարը եւս ներառել է սակագնի մեջ. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը անդրադարձել է օրվա կարեւորագույն հարցին՝ էլեկտրաէներգիայի թանկացմանը.

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունն իր ավտոմեքենաները լվանալու գումարը եւս ներառել է էլէներգիայի սակագնի մեջ: Այո, չզարմանաք, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած էլէներգիայի թանկացման հայտին (հիշեցնենք, որ ՀԷՑ-ն առաջարկում է 1 կՎտ/ժ էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել 58,93 դրամ գործող 41,85 դրամի փոխարեն, գիշերային սակագինը՝ 48,93 դրամ՝գործող 31,85 դրամի փոխարեն) կից փաստաթղթերի ուսումնասիրությունից «ժողովուրդ»-ը պարզեց, որ մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ ստացող ՀԷՑ-ի ղեկավարությունը ցանկանում է, որ սպառողը վճարի ոչ միայն իրենց տան վարձը, այլ նաեւ ավտոմեքենաները լվանալու գինը:

Ու եթե այսպես շարունակվի, չի բացառվում առաջիկայում նրանց «շաբաշների» համար էլ մենք վճարենք: Իսկ այն փաստը, որ ՀԷՑ-ը Երեւանյան լճի մոտ մատուցվող «ծառայությունների» վճարները սակագնում չի ներառել, թերեւս տեխնիկական վրիպակ է: Չէ՛ որ Հայաստանն իրավական պետություն է, եւ բոլոր ծառայությունները պետք է պայմանագրով ամրագրվեն: Ի վերջո, ՀԷՑ-ը ավտոմեքենա է լվանում կամ Երեւանյան լիճ գնում էլեկտրաէներգիայի մատակարարումն անխափան դարձնելու համար»: 

Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ