08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

17 դրամով չի թանկանա սակագինը. նախարար

«Բոլոր դեպքերում հոսանքի սակագնի թանկացումը հաճելի չէ ոչ մեկին, և դրանով զբաղվելը բոլորովին ցանկանալի աշխատանք չէ ոչ մեկի համար»,-այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ խոսք կարող է հղել երեկվա ակցիայի մասնակիցներին, ովքեր պայքարում էին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ։

«Կան իրավիճակներ, որոնցից ելնելով՝ ուղղակի ստիպված ես լինում ինչ-որ բան, ինչ-որ աշխատանք, ինչ-որ հարցերի լուծում տալ։ Այդ հարցերից մեկն էլ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է»,-նկատեց նախարարը: Վերջինս հասկանում է քաղաքացիներին, ցուցարարներին, ովքեր փողոց են դուրս գալիս, քանի որ կան սոցիալական շատ հարցեր: «Բայց սակագնի վերջնական բարձրացման հետ կապված կատարվում են ուսումնասիրություններ, որոնք կատարվում են ՀԾԿՀ-ի կողմից, և շուտով՝ հավանաբար տասը օրից, հանձնաժողովն իր ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարություն կանի»:

Զախարյանը չի կարծում, որ 17 դրամով կթանկանա սակագինը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ