Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ զինվորների նկատմամբ
Թիվ N զորամասի հենակետի 33-ամյա պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ ժամկետային զինծառայողների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար: Տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ մեղադրանքի՝ նա նախորդ տարվա ամառվա ընթացքում տարբեր օրերի 3 ժամկետային զինծառայողների կամքին հակառակ հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել, դրանով իսկ ոտնահարել նրանց իրավունքներն ու ազատությունները:
Բացի այդ, նա դասակի հրամանատարից տեղեկանալով վերջինիս և մեկ այլ զինծառայողի միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու մասին՝ չի հաղորդել վերադաս հրամանատարությանը:
Զորամասի հենակետի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ 5 դրվագով, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ դրվագով, 14-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: