06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոր հեռանկարներ

Այսօր Արդարադատության ակադեմիա են այցելել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ու ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:

Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի ուղեկցությամբ հյուրերը` ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազները, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Էմիլ Բաբայանը  շրջայց են կատարել, ծանոթացել Ակադեմիայի շենքային պայմաններին, հետևել լսարաններում ընթացող դասերին: Հայկական երկու հանրապետությունների Գլխավոր դատախազները եղել են նաև այն քննասենյակում, որտեղ այդ պահին ընթանում էր դատախազի 16 թեկնածուների <<Դատախազի մասնագիտական էթիկա>> առարկայի գրավոր քննությունը: Ընդգծելով գիտելիքի բացառիկ կարևորությունն արդի ժամանակաշրջանում՝ Գևորգ Կոստանյանն Ակադեմիայի ունկնդիրներին կոչ է արել լավ սովորել, անընդհատ կատարելագործվել, քայլել իրավունքի զարգացմանը համընթաց:

Այնուհետև անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ակադեմիայի կողմից կատարված աշխատանքը, առաջիկա ծրագրերը՝ առանձնահատուկ շեշտելով մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող հարցերը:

Հյուրերը հետաքրքրվել են այս պահին Ակադեմիայում ԼՂՀ-ից մասնագիտական պատրաստում անցնող դատախազի 5 թեկնածուների ուսումնական առաջադիմությունից՝ հատուկ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղին հարկավոր են բացառապես որակյալ ու բանիմաց մասնագետներ: Ակադեմիայում ուսումնառությունը  հաջողությամբ ավարտելու դեպքում հենց այդ կադրերն են համալրելու ԼՂՀ դատախազական համակարգը:

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կապահովի զարգացման նոր հեռանկարներ:

Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ