06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ոչ մի լումա չի թանկանալու էլեկտրաէներգիան». ժողովրդական ընդվզում է սպասվում

«Ոչ մի լումա չի թանկանալու էլեկտրաէներգիան, մենք չենք համակերպվի այն բանի հետ, եթե 17 դրամի փոխարեն թանկացնեն 7 դրամով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը։

Այս օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաները Ռիմայի  փոխանցմամբ արդեն դրական արդյունք են տվել․«Պայքարի արդյունքն այն է, որ մարդիկ այլևս չեն խուսափում բողոքի ակցիաներին մասնակցելուց։ Իրազեկման ակցիաները նպաստեցին, որ հասարակությունը սևեռվի այս խնդրի վրա»։

Նախաձեռնության մեկ այլ անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ մայիսի 27-ին հրավիրում է Ազատության հրապարակ Էելկտաէենրգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային մասնակցելու։

«Վաղը այն օրն է, երբ սկսվելու է իսկակական պայքարը, այդ իսկ պատճառով լինելու է ժողովրդական ընդվզում։ Ակնկալում ենք բազմամարդ երթ»,-նշեց  Սարգսյանը։ Մաքսիմը մեկ անգամ ևս ընդգծեց , որ իրենց պահանջը մեկն է, այն է՝  էլեկտրաէներգիան չթանկանա։

Իրենց ընտրած պայքարի ձևի մասին նախաձեռնության անդամները չեն մանրամասնում․«Վաղը կլինեն ելույթներ, կներկայացնենք մեր պայքարի ձևերը»։

Մաքսիմ Սարգսյանը նկատեց, որ իրենց բազմաթիվ քաղաքական ուժեր են միացել և մասնակցելու են վաղվա բողոքի ակցիային։

«Պետք է տեղեկացնեմ նաև, որ վաղը ընդվզումներ կլինեն ոչ միայն Երևանում այլ Հայաստանի տարբեր մարզերում»,-հավելեց Մաքսիմ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ