31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Առողջապահության նախարարը Սոֆիա է մեկնել

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Բուլղարիա` մասնակցելու Սոֆիայում մայիսի 27-ից 29-ն անցկացվող վերարտադրողական և սեռական առողջության խնդիրներին վերաբերող  տարածաշրջանային համաժողովին:

Միջոցառմանը մասնակցելու են նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից: Համաժողովի ընթացքում կքննարկվեն վերարտադրողական և սեռական առողջության ներդրման ոլորտում առողջապահական բնույթի անհավասարությունների վերացման և կայուն զարգացման նպատակների հասւանելիության, համընդհանուր առողջապահական ծածկույթի համատեքստում ինտեգրված սեռական և վերարտադրողական առողջապահական ծառայությունների ներդրման, առողջության խթանմանը և հիվանդությունների կանխարգելմանը վերաբերող հարցեր:

Մեր հանրապետությունում մարդու վերարտադրողական առողջությունը և դրա հետ կապված հարցերը դասվում են կառավարության գերակա խնդիրների և իրականացվող քաղաքականության առաջնահերթությունների շարքին: Ուստի շատ կարևոր է այս ոլորտում ուսումնասիրել համաշխարհային փորձը, մոտեցումներն ու ձեռքբերումները, մշակել համատեղ աշխատանքի ծրագրեր:

եվրոպական տարածաշրջանի առողջապահության բնագավառի բարձրաստիճան ներկայացուցիչները համաժողովում կքննարկեն կարևորագույն այդ ոլորտի խնդիրները:  

Համաժողովը  կազմակերպվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից`  Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ