27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Ով է շուխուր արել…”

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության` Գեղարքունիքի մարզային կենտրոնի ղեկավար Սամվել Ասլանյանի խոսքով,  Վարդենիսում դեռ պահպանվում է կարանտինային իրավիճակը:

Հսկողության տակ են շուկաները, արգելվում է մսի վաճառքը, անանսագլխաքանակի մուտքն ու ելքը համայնքներ: Մոտ մեկ ամիս է, ինչ շարունակվում է անասունների պատվաստաումը: Հիշեցնենք, որ մարզի այս տարածաշրջանում հայտնաբերվել են սիբիրյան խոցով հիվանդացության դեպքեր:

Անասնագլխաքանակի անկման նոր դեպքեր եւ մարդկանց մոտ հիվանդության ախտանիշեր չգրանցվելու դեպքում միայն կարանտինը կդադարեցվի:: Այստեղ,  անասնագլխաքանակի վերջին անկումը գրանցվել է Վարդենիսի տարածաշրջանի Փամբակ համայնքում  տասներկու  օր առաջ:

Ի դեպ, Մարտունու բժշկական կենտրոնում բուժում ստացող չորս հիվանդի մոտ արձանագրվել է  վարակի  ավելի թեթեւ` մաշկային տեսակը:

Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ տեղացիները չեն հավատում, որ հիվանդ անասունի միս են կերել կամ իրենց անասունները հիվանդ են: “Տեսնես ում էր պետք էսշխուրը, որ մեզ էլ խայտառակ են արել”,-ասում են նրանք:

 

Նշենք, այսուհետ ,ամեն կիրակի, Henaran.am-ը ներկայացնելու է “Կյանքը մարզերում” նախագիծը

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ