03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Աշխատավարձերը չեն բարձրացել, ինչը ճիշտ չէ. ԿԲ-ից դժգոհում են

2014 թվականին ՀՀ ԿԲ-ն շարունակել է աստիճանաբար թուլացնել դրամավարկային պայմանները: Դեռևս 2013 թվականի նոյեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.5 տոկոսով , դեկտեմբերին և նախորդ տարի ևս չորս անգամ՝ 0.25 տոկոսային կետով՝ հոկտեմբերի վերջին այն սահմանելով 6.75 տոկոս:  Դրան զուգահեռ դրամավարկային պայմանների թուլացում է եղել: 

Տարեվերջին գնաճային զարգացումները կտրուկ փոխվել են, արտարժույթային հոսքերի կտրուկ  նվազման սպասումների և ռուսական տուբլու  արժեզրկման ազդեցությամբ պայմանավորված  դրամի արժեզրկման պայմաններում գնաճային միջավայրը ընդլայնվել է, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը գերազանցել է սպասելիքները՝ դեկտեմբերի վերջին կազմելով 4.6 տոկոս:

Այս մասին այսօր Ազգային ժողովում նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նա նշեց, որ վերջին վեց տարում աշխատավարձ չի բարձրացրել, ինչը համարում է, որ ճիշտ չէ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ