07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է սպասվում դոլարին

Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հիշեցրեց, որ դեկտեմբերին ՀՀ-ում տնտեսական խուճապ առաջացավ փոխարժեքի տատանումների հետ կապված: Նա հետաքրքրվեց, թե արդյոք դոլարի կուրսի նոր տատանումներ կարող ենք ունենալ, և ինչ կարելի է անել, որ ՀՀ-ում նման տատանումները խուճապահար չանեն տնտեսությունը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ հարցի հասցեատերը կառավարությունը չէ, միաժամանակ նշելով, որ դեկտեմբերին իսկապես նման իրավիճակ է գրանցվել ՀՀ-ում, ինչն անմիջականորեն ազդեց տնտեսական աճի ցուցանիշի վրա:

Սակայն կանխատեսումներ անել, թե արդյոք կլինեն նման տատանումներ, թե ոչ, փոխնախարարը չցանկացավ: Փոխարենը նկատեց, որ այս պահին բյուջեն 411 դրամ փոխարժեքով է հաշվարկվում, այս փոխարժեքն է սահմանված այս տարվա համար: Ջանջուղազյանն ընդգծեց, որ փոխարժեքի փոփոխության ռիսկը Կենտրոնական բանկն է կրում : 

Ինչ վերաբերում է վարկերին, գլխավոր գանձապետի խոսքով` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ դրանք սահմանված են 411 դրամով: «Այստեղ ռիկս չկա ոչ կառավարության կողմից, ոչ արտաքին ռեզերվների կողմից»: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ