24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անթերի

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այսօր Մամուլի ազգային ակումբում, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց կրթության և գիտության ոլորտում անցած մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը:

«Պետք է նախ և առաջ շեշտել, որ կառավարության գործնեության ծրագրերում մի մեծ բաժին հատկացված է հենց գիտությանը և կրթությանը»,-նշեց նախարարը:

Արմեն Աշոտյանը ներկայացրեց կրթական համակարգի ձեռքբերումները, որոնցից առաջինը 12-ամյա կրթական համակարգի ներդրումն է, որը, նախարարի խոսքով, շատերի դժգոհությունը առաջացրեց: Այս նորամուծությունը, Աշոտյանի համոզմամբ` բավական արդյունավետ է. «9 ամյա կրթական ցենզը ՀՀ քաղաքացիների համար այլևս անցյալ է»,-նշեց նախարարը:

Հաջորդը ազգային երգ ու պարի դասընթացի պիլոտային ծրագիրն է. «Մենք դա հաշվի ենք առնում որպես դրական, իսկ բոլոր խնդիրները կլուծվեն: Նախատեսվում է այն ընդլայնել ևս 100 դպրոցներում, որից 50-ը մայրաքաղաքում: Մյուս պիլոտային ծրագիրը՝ «մեկ աշակերտին մեկ համակարգիչ», կսկսենք Վայոց Ձորի մարզից: Ծրագիրը կգործի 4 տարի»,- տեղեկացրեց  ԿԳ նախարարը:

Շարունակելով ներկայացնել իրականացված ծրագրերը նախարարը նշեց, որ մյուս կարևոր որոշումը գիտության ոլորտին է վերաբերում . «… դա գիտական փորձաքննության մասին մայր օրենքի ընդունումն էր: Պատկառելի օրենք, որը թույլ պետք է տա մեզ ապահովել պետական միջոցների արդյունավետ օգտագործումը գիտության բնագավառում:Մի կողմից բարդացնում ենք ստանդարտները, մյուս կողմից հեշտացնում բյուրոկրատական, փաստաթղթային գործընթացները: Հաջորդ ձեռքբերումը բարձրագույն կրթության ոլորտում Համաշխարհային բանկի նախորդ վարկի շնորհիվ 10 նորարարական ծրագրերի ֆինանսավորումն է»:

Արմեն Աշոտյանը կարևորեց Երկրապահ կամավորական միության և ՊՆ-ի հետ միասին սկիզբ դրած պատանի երկրապահների ակումբի ձևավորումը. «Ամեն տարի մենք փորձում ենք ընդլայնել ակումբների ցանցը և թարմացնել գործունեությունը»:

ԿԳ նախարարը մեկ տարվա գործունեության դափնին է համարում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարների համաժողովը, որը, նրա խոսքով, բացառիկ էր նաև իր քաղաքական հետևաքներով:

«Դրա շնորհիվ ընդգծվեց Հայաստանը, Երևանը որպես Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: Այն արձագանքները, որոնք ստանում ենք, վկայում են այն մասին, որ մեր ջանքերը գերհաջողված էին»,- նկատեց նախարարը:

Անդրադառնալով ոլորտի թերություններին, նախարարն ասաց, որ որևէ նախաձեռություն իրենց կողմից չի ձախողվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ