Ով որտեղ է մնալու. Երկիր
“Երկիր” օրաթերթը գրում է, որ ՀՀԿ-ն ՕԵԿ-ից վերցնելու է կապի եւ տրանսպորտի նախարարությունը, փոխարենը տալու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը:
Թերթի տեղեկություններով` ՕԵԿ-ի քվոտայով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվելու Խաչիկ Հարությունյանը:
Թեեւ մամուլը շատ էր գրում, որ Սամվել Նիկոյանին նշանակելու են բնապահպանության նախարար, բայց, ըստ թերթի աղբյուրների, նրան են վստահելու քաղաքաշինության նախարարությունը, որը ԲՀԿ-ի քվոտան էր: ԲՀԿ-ին նախկինում պատկանող առողջապահության նախարարությունը կտրվի բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանին, իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը` ծանրամարտի չեմպիոն Յուրի Վարդանյանին:
Թերթի աղբյուրների հավաստիացմամբ` խորհրդարանում չի մնա նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը. Թեեւ խոսվում էր, որ նա է լինելու տրանսպորտի եւ կապի նախարարը, բայց, թերթի վերջին տեղեկություններով, նշանակվելու է տարածքային կառավարման նախարար: Մյուս նախարարները հիմնականում մնալու են իրենց տեղերում: