06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Միանգամից կթանկանան առաջին սպառման ապրանքների գներն առնվազն 20%-ով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված ՀԷՑ-ի նոր առաջարկը հերթական անօրինականությունն է, որը տեղի է ունենում մեր երկրում: Ուսումնասիրելով փաստերը, անգամ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ելույթները՝ հասկանալի է դառնում, որ այս քայլը նույնպես մեր երկրի ղեկավարության հերթական քմահաճույքն է: Էլէներգիայի թանկացման հետ մեկտեղ միանգամից կթանկանան առաջին սպառման ապրանքների գներն առնվազն 20%-ով:

Հսկայական թվով անօրինականությունները, որոնք կատարվել և կատարվում են ՀԷՑ-ում, ժամանակին ներկայացվել է Լիբերալ ժողովրդավարական կուսակցության կողմից և ձեռնարկվել էր նախաձեռնություն ընդդեմ ապօրինի թանկացումների:

Հետաքրքիր է մեր կառավարության քաղաքականությունը, երբ գիտակցում ու ընդունում են, որ ՀԷՑ-ի ներկայացված թվերն ապօրինի են, կորուստներն ուռճացված, այն դեպքում, երբ կառույցը առաջին խոշոր հարկատուներից է, իրականացնում է բարեգործություններ, մրցույթներ և տարբեր միջոցառումներ և ունի միլիոնավոր դոլարների պարտք, որը պետք է փոխհատուցի ժողովուրդը:

Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը, վերսկսելով նախաձեռնությունն ընդդեմ էլէներգիայի սակագնի անօրինական թանկացումների, կոչ է անում բոլորին համախմբվել: Առաջիկայում կներկայացվեն բոլոր այն փաստերը, որոնք ժամանակին ներկայացվել են, ինչպես նաև նոր փաստեր այս անօրինական գործողությունների մասին:

Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախագահ

Դավիթ Հարությունյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ