Ինչո՞ւ չէր Արտաշես Գեղամյանը ՀՀԿ խմբակցություն գնում
Երեկ խորհրդարանում ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորներ դարձած “Ազգային միաբանություն” կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ու ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը նիստերի ընդմիջումներին միասին էին շրջում խորհրդարանի միջանցքներում, գնում բուֆետ կամ ձանձրույթը փարատում էին ԱԺ նիստերի դահլիճի հարակից սրահի բազկաթոռներին տեղավորված զրուցելով:
Գործընկերների մեկուսացումը չվրիպեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աչքից: “Պարոն Գեղամյան, կա ՀՀԿ ֆրակցիա, էնտեղ սուրճ կա, կարող եք էնտեղ նստել”,-նկատեց սրահով անցնող Գալուստ Սահակյանը:
Արտաշես Գեղամյանն այս առաջարկին արձագանքեց. ”Պարոն Սահակյան, էնտեղ շատ են ծխում, իսկ ես թողել եմ ծխելը”:
Նշենք, որ պատգամավորների աշխատասենյակները դեռ չեն բաշխել: