Տղես, մարդը ո՞վա … միջադեպ երթուղայինում /վիդեո/
«Աստված պահապան քեզ, տղաս»,-երթուղայինում դժվարությամբ մի կողմ քաշելով մածունով լիքը, ծանր տարաները՝ երիտասարդ տղային ճանապարհ տվեց տարեց կինը:
«Տատ ջան՝ Աստված չկա»,-անակնկալ արձագանքեց տղան:
Տարեց կինը փորձեց իր հավատի ու իր ունեցած գիտելիքների սահմանում տղային բացատրել Աստծո գոյության առեղծվածը, բայց նույն պահին զրույցին խառնվեց միջին տարիքի մի տղամարդ:
«Այ կնիկ, Աստված չկա, որ լիներ էսքան վատ բան կլիներ, ինչ ես տղու գլուխը տանում»:
«Քրիստոնեկան գիտություն գնա կարդա, ջահել ու կրթված տղա ես երևում»,-երիտասարդին դիմեց կինը:
«Ջահել ու կրթված եմ ու դրա համար եմ ասում մի հավատացեք, հավատացեք գիտությանը ու ոչ թե Աստծուն, որ հազար անուն ունի»,-ասաց երիտասարդը:
«Ամեն ինչ Աստծու գիտությամբ է ստեղծվում՝ տղես, մարդը ո՞վա… անգամ մաշինեն Աստծու գիտությամբ է ստեղծվում»,-շարունակեց կինը:
Մանրամասները՝ տեսանյութում: