24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ աշխատակազմը կփոխվի. Հայկական ժամանակ

“Հայկական Ժամանակ”-ին  հայտնի է դարձել, որ առաջիկա շաբաթվա սկզբին ԱԺ աշխատակազմում բավական հետաքրքիր փոփոխություններ են սպասվում: Ըստ խորհրդարանի թերթի աղբյուրների, աշխատանքից կազատվեն մի քանի առանցքային պաշտոն զբաղեցնող դեմքեր:
Խոսքը, մասնավորապես, ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավար Վրեժ Գասպարյանի մասին է, որին այդ պաշտոնում նշանակել է ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը` ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի փոխարեն, որն այժմ ՀՀ դեսպանն է Արաբական միացյալ Էմիրություններում:

Երեկ խորհրդարանի միջանցքներում աշխատակազմի ղեկավարի երկու հավանական թեկնածուի անուններ էին շրջում. մեկը` կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնակատար, ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանն էր, մյուսը` Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, որը բավական մտերիմ է ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Թե նրանցից ով կդառնա ԱԺ աշխատակազմի ղեկավար, հավանաբար հայտնի կդառնա երկուշաբթի: Ըստ ԱԺ թերթի աղբյուրների, աշխատանքից ազատվելու է նաեւ լրատվության եւ հասարակայնության վարչության պետ Հրայր Զորյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ