Ազատել է աշխատանքից
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/vladimir-gaspar_1431517824.jpg)
Այսօր` մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գեւորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում :