Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը հակասություն չունեն /վիդեո/
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը հակասություններ չունեն: Հովիկ Արգամիչը ցանկություն ուներ աշխատել օրենսդիրում եւ այդպես էլ եղավ: Այս մասին լրագրողներին ասաց Աբրահամյանը` շաբաթ օրը կայացած ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո: Տիգրան Սարգսյանի թերությունների կամ առավելությունների մասին ԱԺ նախագահը առանձնապես չի մտածել, բայց ընդհանուր առմամբ նրան գնահատում է որպես պրոֆեսիոնալ տնտեսագետ եւ աշխատանքը լավ պատկերացնող անձ: Հովիկ Աբրահամյանը կարեւորում է թիմային աշխատանքը եւ կարծում է, որ կառավարության ճիշտ անդամներ կնշանակվեն:
Վարչապետի այլընտրանքային թեկնածու չկար, եւ այն, որ ամեն ինչ ընթանում է ըստ սցենարի, Աբրահամյանը համաձայնեց, որ “ճիշտը դա է, քաղաքականության մեջ պետք է միշտ ճիշտ, հաշվարկված սցենարներ լինեն”:
Այլ հետաքրքիր հարցերի պատասխանները` տեսանյութում: