Մայր տաճարը կառուցված է ջրի վրա.բացահայտում /վիդեո/
Մայր աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցին կառուցվել է ջրի վրա: Դա նշանակում է, որ դեռևս 4-րդ դարում հայերը տիրապետում էին ջրի վրա կառույց հիմնելու արվեստին: Այդ մասին Henaran.am -ին պատմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Այդ տեխնիկան այսօր՝ 21-րդ դարում կիրառվում է Ճապոնիայում, Դուբայում և այլ տեղեր, մինչդեռ արդեն 4-րդ դարում ունեցանք այսպիսի կառույց: Այսքան դարերի ընթացքում ոչ մի երկրաշարժ չվնասեց եկեղեցուն, ու պատճառը հենց ջրի հետ է կապվում»,-պատմեց Սրբազանը:
Բագրատ Սրբազանի փոխանցմամբ Ներսիսյան անտառում՝ Ներսիսյան լիճն է կառուցվել, որը արհեստական լիճ է, ու եկեղեցու տակից հատուկ խողովակաշարով ջուր է գնում ՝ լցվում լճի մեջ: Այսինքն եկեղեցու տակ եղած անսպառ ջրի պաշարները սնում են նաև լճին: Երբ եկեղեցու հիմքում եղած ջրի պաշարները նվազում են՝ պատերի վրա ճաքեր են նկատվում:
Բագրատ Սրբազանը նշեց նաև, որ Ցեղասպանությունից փրկված ու եկեղեցում ապաստան գտած հայ գաղթականները օգտվում էին հենց այս ջրից:
«90-ականների, երբ դժվար տարիներ էին այս ջուրը օգտագործվում էր ու այս ջրի կարիքը շատ կար: Այս ջուրը շատ մաքուր է և օգտագործվում է և՛ խմելու, և՛ ճաշ պատրաստելու նպատակով»,-պարզաբանեց Բագրատ Սրբազանը:
Մանրամասները՝ տեսանյութում: