“Ժառանգական”-ները կրթության ոլորտում. 168 ժամ
“Ժառանգություն” կուսակցության նախկին պատգամավորներն առաջիկայում աշխատանքի կանցնեն պետական կառույցներում: Այդ մասին տեղեկացնում է “168 ժամ”-ը: Արմեն Մարտրոսյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը հավանաբար կդասավանդի Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում:
Իսկ Անահիտ Բախշյանն էլ հաստատել է այն տեղեկությունները, որ ինքը կաշխատի կրթական ոլորտում: “Մեր թղթակցի հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նրան ինչ-որ աշխատանք է առաջարկել, տիկին Բախշյանը պատասխանել է. “Ճիշտն ասած` ինչ-որ բան առաջարկել է: Կմտածեմ”,- գրում է թերթը:
Անդրադառնալով նույն թեմային` “Հրապարակ”-ը նշում է, որ Անահիտ Բախշյանը նշանակվելու է կրթության ազագյին ինստիտուտի փոխտնօրեն: