01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Իրականում ինչ է տալու «խոպանչիների» համար նախատեսվող փոփոխությունը

Եկամտային հարկի մասին օրենքն արտագնա աշխատողների վրա չի ազդում, այլ դրա համար իրավասու են շինարարական ընկերություններն, որոնց համար էլ ՀՀ-ում գրանցվելու խթանիչ կողմեր է Կառավարությունը մշակել: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով աղմկահարույց օրենքի մանրամասները:

Փոխնախարարը նշեց, թե ՀՀ քաղաքացիների մի մասը կամա, թե ակամա աշխատում են արտերկրում: Նրանք, գնում են ինչ-որ անհատների համար աշխատանք են կատարում ու հետ գալիս, նրանց որևէ կերպ օրենքը չի վերաբերում, այլ նրանց համար է, ովքեր գնում են և օտարերկրյա կազմակերպությունում եմ գրանցվում, որովհետև առանց ձևակերպման աշխատուժը չի կարող օգտագործել:

«Քաղաքացիները, որոնք գրանցվում են օտարերկրյա կազմակերպությունում տվյալ կազմակերպություններին շահութահարկ են վճարում և պահում են նաև եկամտահարկ, հիմա խոսքը նրա մասին է, ոչ թե արտագնա աշխատողներին հարկել, այլ ստեղծել հնարավորություն, խթանող հանգամանք, որպեսզի դրսի կազմակերպությունների սեփականատերերը շահագրգռված լինեն իրենց կազմակերպությունները գրանցել ՀՀ-ում: Մենք պետք է խթանենք, որպեսզի դրսի կազմակերպությունները գան, գրանցվեն Հայաստանում»,-ասաց նա և նշեց, թե որպեսզի գրանցվեն ՀՀ-ում, շահութահարկը սահմանում են 5%, ինչն էլ խթան է, իսկ եկամտահարկի դրուքաչափը՝ նվազեցնում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ