30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սիսիան-Որոտան ավտոճանապարհին հարակից ժայռից տեղի է ունեցել փլվածք

Մայիսի 5-ին, ժամը 15.40-ին դրությամբ Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 14-ից 15-րդ կմ-ի հատվածն ամբողջովին մաքրվել է «Սիսիանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

***
Մայիսի 4-ին, ժամը 20.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 14-15-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել փլվածք (10×15 մ), ինչից ճանապարհի մոտ 15 մետրանոց հատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի մասին տեղեկացվել են Սիսիանի ՃՇՇ պետը, «ԲՈՒՍՏ» ՍՊԸ տնօրենը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, ՏԻՀԳՄՀ վարչության պետը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, տրանսպորտի և ճանապարհաշինության վարչության պետը և ՃԿԱԿ-ում ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պատասխանատու աշխատակիցը: 

Հրշեջ-փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են ճանապարհահատվածը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ