12 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պանրի խնդիրներին ընտրություններից առաջ են միայն անդրադառնում. Ա. Գիգոյան

‘Խնդիրը բավականին խորն է և լուրջ մոտեցում է պահանջում, կարիք չկար ‘շոու’ կազմակերպել’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը` խոսելով ուսումնասիրությունների մասին, որոնց արդյունքում պանրի մեջ հայտնաբերվել էր աղիքային ցուպիկի մանրէներ: Գիգոյանը հիշեց, որ այս ամենն սկսվեց կաթնամթերքի ոլորտում իրականացված վերահսկողությունից, երբ պանրի մեջ հայտնաբերվեց կաթի փոշու առկայություն:

Միության նախագահը հայտնեց, որ ոլորտում խնդիրներ կան, սակայն վերջին տարիներին, ըստ նրա, ոլորտին հատուկ մոտեցում է ցուցաբերվում և ոչ դրական: Նա դժգոհեց նաև, որ այդ խնդիրներին ընտրություններից առաջ են միայն անդրադառնում: Իսկ սա ազդում է ոլորտի վրա:

Հիշեցնենք, որ սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ստուգումներ են իրականացվել պանրի արտադրությամբ զբաղվող թվով 59 տնտեսավարող սուբյեկտների մոտ: Ստուգումների արդյունքում բոլոր արտադրող կազմակերպությունների արտադրանքից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում թվով 18 տնտեսավարող սուբյեկտների արտադրանքը ճանաչվել է վտանգավոր մանրէաբանական (ԱՑԽՄ) ցուցանիշներով: Վտանգավոր ճանաչված պանրի խմբաքանակի իրացումը կասեցվել է, և 5.540 կգ պանիր օգտահանվել է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ