24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կարեւորը մենք ենք ու Ամերիկան. հա, Ավստրիան էլ. Իրատես de facto

Ռուսաստանի հետ “վերաբեռնման” ամերիկյան երազանքը Պուտինի ընտրվելով ոչ եւս է լինում: Ակնհայտորեն սրվում են երկու երկրների հարաբերությունները նույնիսկ այնպիսի նուրբ հարցում, ինչպիսին Ռուսաստանում ԱՄՆ դեպան պարոն Մակֆոլդի` G-20-ին մասնակցությունն է: Էլ ուր մնաց` Հարավային Հ/Կ օր ու մեջ այցելող պետդեպի տիկնոջ առաքելությունը ԽՍՀՄ վերակագնող Ռուսիան կարողանար կուլ տար:

Ահա եւ տեղի ունեցավ դիվերսիա: Չինարում: Ճիշտ է, այն ինչպես միշտ, Ալիեւ-պուճուրի պուճուր բարդույթների շարքից, էր, ինչպես իր օրերում սանկտ-պերտերբուրգյան հանդիումից հետո, երբ խռոված պուճուրը գիշերով լքեց սպիտակ գիշերների քաղաքը` ՙսեւ՚ գիշեր բերելու հայերի գլխին Չայլուոմ, բայց արդյունքում ինքը զոհեր տվեց:

Նույն մարդակեր ձեռագիրն է, այս անգամ ամերիկյան սեղանին մատուցված` Քլինտոնի այցից ժամեր առաջ: Ի՞նչ “կոդավորում” ուներ դիվերսիան, ուր հայկական կողմը, ցավալիորեն, տվեց 3 զոհ:

Խաղը ու տախտակը ինքնին հասկանալի են: Ինչ է ուզում ասել Ադրբեջանը, գիտենք: Ինչ է անդրկուլիսում մտածում Ռուսաստանը, հասկանանք;

ա/.Ռուսաստանին դուր չի գալիս, որ Քլինթոնը տարածաշրջանում է եւ փորձում է վերահսկողություն սահմանել, ճնշում գործադրել տարաշրջանային երկրների վրա` Իրանի հարցն օրակարգ մտնելուց, Սիրիա”ՙներխուժումից՚”առաջ: Այդով Ռուսաստանը չի բացառում վրացական տարբերակի կրկնությունը` Ղարաբաղի մասով, երբ կլինի պատերազմ, ինքը կխառնվի` տարածաշրջանում մեկընդմիշտ հաստատվելու համար:

Քլինթոնն էլ իր հերթին գալիս է, որ հասկանա, եթե հանկարծ այդպես, իրենք, ինչպես Վրաստանում կուշանա՞ն, թե կհասցնեն առաջ ընկնել ու դեպ Իրանի սահման զորք հասցնել:

Մկանունքի ցուցադրություն է առայժմ, ուրույն “երկխոսություն” թանկագին գերտերությունների միջեւ` փոքրիկ “գերտերությունների”, մասնավորապես մեր փոքրիկ հայրենի “հողին” վրա:

բ/Մարտը մեր “հողին” վրա գերտերությունների միջեւ երկուստեք ընթանում է մեզ համար մտրակ եւ կարկանդակ փոխկապացությամբ: Մի կողմից ԱՄՆ-ը նախագահական ընտրություններից հետ է քաշում Րաֆֆին, մյուս կողմից` պետդեպի անդուր զեկույցը հղում: Ռուսիա “մատն” էլ ասում է` հետո` ի՞նչ. Պուտինը Բորոդինոյի ճակատամարտի օրը գալու է Հայաստան, հարգարժան Աերժ Ազատի, խնդրում ենք, տիկնոջն ընդունելուց առաջ հաշվի առեք սույն հանգմանքը ու շատ մի տրվեք նրա հմայքներին:

Դե մենք որպես կուլտուրական ու դաստիարակված մարդ չենք հարցնում “”` Ռուսիա, հերօրհնած, մինչեւ սեպտեմբեր` “ով սաղ-ով մեռած”,  ինչո՞ւ ես հիմա ասում, որ կգաս. Սերժն եկել էր, ընդունեիր: Հետո էլ` էն կշռաքարե՞րն ինչի ՙգողացար՚. իմա` ԲՀԿ-ին ինչի՞ հետ քաշեցիր կոալիցիայից, որ սեպեմբերին հե՞տ վերադարձնես:

Բա որ “չուզե՞նք”:

գ/Համ էլ էնքան միամիտ չենք, որ չհասկանանք` նման դիվերսիաները մեծ քաղաքականության մեջ,, նման այցի ֆոնին, էնքան էլ պատահական չեն նաեւ այցելող կողմի, թանկագին ԱՄՆ-ի համար, նրանք “փաստը” կօգտագործեն Ադրբեջանին “ռազմատենչ”-բռնապետություն համարելու, ճնշելու: Մեզ էլ`  ձեւը կգտնեն ինչ ասեն, ինչպես  “ասեն”, որ ախր չենք կարենա դիմակայել Ադրբեջանի դիվերսանտություններին…

Բայց մեկ է` կարեnրը մենք ենք ու Ամերիկան. “Ավստրիա՞ն” մի քիչ կասկածում ենք:

Կարմեն Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ