02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Քլինթոնը կոչ է անում Վրաստանին չբավարարվել ձեռք բերվածով

Աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները լավ հնարավորություն են Վրաստանի համար` երկրում ժողովրդավարական բարեփոխումներ հաստատելու համար: Այս հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Բաթումիում տեղի ունեցած ռազմավարական համագործակցության վրաց-ամերիկյան հանձնաժողովի բացմանը, հաղորդում է “Росбалт”-ը:

Քլինթոնը  ողջունել է ընտրությունների անցկացման համար միջգերատեսչական վարչության ստեղծումը Վրաստանում` նշելով, որ այն “կորեւոր քայլ է ճիշտ ուղղությամբ”: Միաժամանակ նա կոչ է արել Վրաստանի խորհրդարանին ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել ընտրություններին կանանց մասնակցության համար: “Կանանց ներգրավելով քաղաքականության մեջ` պետությունը կշահի, քանի որ նրանց դերը ժողովրդավարության հաստատման հարցում բավականին մեծ է”,-հայտարարել է պետքարտուղարը:

Նա ընդգծել է, որ ժողովրդավարական զարգացման համար պետք չէ բավարարվել միայն արդար ընտրություններով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ