10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը

Մայիսի 4-ին, ժամը 04.41-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքով անցնող ջրանցքն ավտոմեքենա է ընկել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատյան փողոցում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 VD 329 և «ՈՒԱԶ» մակնիշի 34 VZ 504 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արտաշատի ջրանցքը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ