15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հանս-Յոխեն Շմիդթը հրաժեշտ կտա Հայաստանին

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը շուտով հրաժեշտ կտա Հայաստանին:

Հանս-Յոխեն Շմիդթը Գերմանիայում Հայաստանի դեսպանն է 2009 թվականի հոկտեմբերի 23-ից: Մեր ունեցած տեղեկություններով, իր պարտականությունը նա կկատարի մինչեւ այս ամսվա վերջը:

Հայաստանում Գերմանիայի դեսպանն արդեն հունիսի վերջին տասնօրյակում ավանդական հրաժեշտի երեկոն կկազմակերպի:

Նշենք, որ Գերմանիայի դեսպանը Հայաստանում իր աշխատած տարիների ընթացքում հասցրել է սիրել մեր երկիրը: Վերջերս միջոցառումներից մեկի ժամանակ Հանս-Յոխեն Շմիդթը Henaran.am-ի թղթակցին ասել է, որ հետաքրքրված է հատկապես Հայոց ցեղասպանության հարցով եւ խորը հարգանք է տածում Հայոց ցեղասպանության թանգարանի ու  թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի նկատմամբ:

“Ես շատ սիրեցի Ցեղասպանության թանգարանը եւ Հայկ Դեմոյանին”,-անկեղծացել է դեսպանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ