Տան մեջ ծեծել են ու «աքսորել» Գավառից. ցնցող իրականություն/վիդեո/
Մայր ու դուստր հայտնվել են փողոցում: Նրանք իրենց խոսքով՝ ստիպված են եղել փախչել իրենց ծննդավայր Գավառ քաղաքից: Դուստրը՝ Կարինե Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն հարվածել ու գետին է գցել հարևան շենքի բնակիչ՝ Արթուրը: Նրա խոսքով Արթուրից շատերն են վախենում, քանի որ նա տարածքում հայտնի է որպես հեղինակություն:
Կարինեն, որը ի ծնե առողջական խնդիրներ ունի ստացած վնասվածքի արդյունքում հայտնվել է ծանր վիճակում: Նա բուժման կարիք ունի:
Մոր՝ Սվետա Դավթյանի փոխանցմամբ Արթուրը ահաբեկել է իրենց ու պահանջել, որ ոստիկանություն չդիմեն:
«Մեզ երկար տարիներ սպառնում են ու ոտնահարվում, կողքներս մարդ չկա՝ մեր ու աղջիկ ենք: Ահավոր վիճակ ա: Ստիպված փախել ենք տնից ու մեր տուն ու տեղը ավերվեց: Գալիս մեզ տան մեջ ծեծում էին»,-պատմեց Սվետա Դավթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: