11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Թավիջյան եղբայրներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հանրահայտ ջազ երաժիշտներ Գարոն և Դիրան Թավիջյան եղբայրներին, ովքեր Երևանում են` մասնակցելու Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքում արդեն ավանդաբար անցկացվող ջազի միջազգային օրվա առթիվ Կասկադ համալիրում կազմակերպված համերգին: Արևմտյան Հայաստանից տեղահանված և Մակեդոնիայում հաստատված Թավիջյանների սերնդի երիտասարդ ներկայացուցիչներն աշխարհահռչակ տարբեր երաժիշտների հետ արդեն ավելի քան չորս հարյուր համերգ են ունեցել:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ  Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ, հետևելով եղբայրների գործունեությանը, բարձր է գնահատում ինչպես նրանց դերը համաշխարհային երաժշտության ասպարեզում, այնպես էլ այդկերպ հայապահպանության գործում նրանց ներդրած ջանքերը: 
«Ամեն տարի քաղաքամայր Երևանը բազմաթիվ հանրահայտ, այդ թվում հայազգի երաժիշտների է ընդունում: Ուրախ եմ նաև ձեր այցի համար և հպարտ, որ ունենք ձեզ նման հայրենակիցներ, ովքեր արժանանալով պատվաբեր բազմաթիվ կոչումների, միշտ բարձր են պահում հայի անունը: Մայրաքաղաքի դռները միշտ բաց են համայն հայության, այդ թվում ձեզ համար: Համոզված եղեք, որ քաղաքապետարանն իր լիազորության շրջանակում պատրաստ է աջակցել մշակութային բոլոր նախաձեռնություններին: Վստահ եմ, որ Երևան առաջին այցից հետո մայրաքաղաքում երաժշտական նոր հանդիպումների հաճելի առիթներ էլի կլինեն»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հայազգի ջազմեններին ստեղծագործական հաջողություններ, նոր ձեռքբերումներ, ինչպես նաև հաջող ու անմոռանալի համերգային երեկո մաղթել: 

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության և աջակցության պատրաստակամության համար՝ Թավիջյան եղբայրները կիսվել են մայրաքաղաքի իրենց տպավորություններով և նշել, որ անհամբեր սպասում են հանդիսատեսի հետ հանդիպմանը: Եղբայրները նաև տեղեկացրել են, որ երկար սպասված այցելության ընթացքում ստեղծագործական նոր մտահղացում է ծագել, և իրենք մտադիր են առաջիկայում հանդես գալ նոր ծրագրով ու աշխարհին ներկայացնել հայ դասական երաժիշտների ստեղծագործությունները: 
«Անչափ տպավորված ենք Երևանով և անբացատրելի զգացողություններ ունենք: Այստեղ մեզ իսկապես տանն ենք զգում: Ապրելով ու ստեղծագործելով հայրենիքից հեռու՝ մեզ համար կարևոր է եղել հայ մշակույթի տարածումը: Վստահ ենք, որ առաջիկայում էլ այն լավագույնս ներկայացնելու հնարավորություն կունենանք: Մեկ անգամ ևս, պարոն քաղաքապետ, շնորհակալ ենք Ձեզ պատրաստակամության համար»,- նշել են Գարոն և Դիրան Թավիջյանները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ