11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նպատակահարմար չգտան

Կառավարությունն այսօրվա նիստին մերժեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախաձեռնությունը: ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ կառավարությունը նպատակահարմար չի գտնում հավանության արժանացնել այս նախաձեռնությունը:

Նախագծով առաջարկվում է բյուջետային տարին սկսել հոկտեմբերի 1-ից և ավարտել սեպտեմբերի 30-ին և նախագծի հիմնավորման մեջ անդրադարձ է կատարվում միջազգային փորձին և դրա պատճառներին: Փոխնախարարը նշեց, որ իրենք ևս ուսումնասիրել են միջազգային փորձը և նկատել են, որ չնայած կան այդպիսի երկրներ, սակայն ավելի շատ են այն երկրները որտեղ բյուջետային տարին և օրացույցային տարին համընկնում են: Բացի այդ նա ասաց, որ վերոնշյալ և մի շարք երկրներում, որտեղ տարբերվում են բյուջետային և օրացույցային տարիները, հարկ վճարողների տարբեր խմբերի համար սահմանվում են հարկային տարիների տարբեր ժամկետներ՝ պայմանավորված ֆիրմաների գործունեության ոլորտների առանձնահատկություններով: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ