18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գնդապետը հացադուլը շարունակում է Ազատության հրապարակում

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտից հացադուլ հայտարարած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը երեկ տեղափոխվեց Ազատության հրապարակ։ Նա վստահ է, որ Ազատության հրապարակում ինքը մենակ չի լինի: Թեպետ որոշ ազատամարտիկներ և քաղաքացիներ Ազատության հրապարակում Ավետիսյանի կողքին են, բայց հացադուլը նա մենակ է շարունակելու:

Մեզ հետ զրույցում Ավետիսյանը հայտարարեց, որ թույլ չի տալու  իր ընկերներին հացադուլ անել,նրանց հորդորել է  բավարարվել նստացույցով :

«Նստացույցին ինձ հետ կմասնակցեն տղաները, բայց ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս հացադուլ անել, չեմ ցանկանում, որ միանան հացադուլին»,-ասաց Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ նա հացադուլը սկսել էր ապրիլի 20-ից, իսկ ապրիլի  25-ից նա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց էր անցկացնում այդ ակցիան ի պաշտպանություն 18 քաղբանտարկյալների։

Ավետիսյանը  համարում է, որ քաղբանտարկյալները միայն համախմբման դեպքում կազատվեն. «Միայնակ դրան չեմ կարող հասնել, եթե բոլոր հասարակական կազմակերպությունները, բոլոր մտավորականները, անհատները համախմբվեն՝ իշխանությունը չի  համարձակվի հաջորդ անգամ մի ուրիշին ձերբակալել»: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ