08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սյունիքի մարզպետը գնորդ է փնտրում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում վճարել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակիցների աշխատավարձերն ու պատրաստվում է հրաժարվել հանքի շահագործումից: Խաչատրյանը նույնիսկ իր շրջապատում հայտարարել է, որ վաճառում է հանքը: Այն գնելու ցանկություն է հայտնել հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որին Խաչատրյանը երդվել է ոչ մի դեպքում ոչինչ չվաճառել:

Մարզպետի միակ հույսը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է, սակայն վերջինս չի արձագանքել մարզպետին, քանի որ այս օրերին հերթական բուժհետազոտությունն է անցնում արտերկրում: Տեղեկության իսկությունը ճշտելու համար թերթի թղթակիցը  փորձել է զրուցել տիկին Համբարձումյանի հետ, սակայն վերջինս օրեր շարունակ թերթի հեռախոսազանգերին չի պատասխանել:

Իսկ Սուրեն Խաչատրյանի հեռախոսն անհասանելի է եղել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ