11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անընդունելի է

Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին որոշումն այսօր ընդունվեց կառավարության կողմից: 

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ պրոբացիայի ծառայության ստեղծումն ունի մի շարք կարևորագույն նշանակություններ: Նա նշեց, որ այն դրական էֆեկտ կարող է բերել հանցագործի վրա սոցիալական տեսանկյունից, նրա վերասոցիալականցման պրոցեսները կարող են ավելի շուտ կյանքի կոչվել:

Նշենք, Նախագահի կարգադրությամբ հաստատված 2012-2016 թվասկանների իրավական և դատական բարեփոխումների միջոցառումների ցանկով նախատեսված է պրոբացիոն ծառայության ստեղծման կապակցությամբ համապատասխան իրավական ակտերի մշակումը: Նախատեսված է ստեղծել պրոբացիայի առանձնացված ծառայություն՝ քրեակատարողական ծառայությունից անջատ։ 

Ըստ Արդարադատության նախարարի՝ սա կնպաստի ՔԿՀ-ների թեթևացմանը, ինչի մասին է վկայում միջազգային փորձը: Սակայն այս որոշմանը դեմ հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, որ իրենք առաջարկություններով են հանդես եկել, ու այդ առաջարկները վերաբերում են ոչ թե ամբողջ հայեցակարգին, այլ՝ պրոբացիոն ծառայության առաջին փուլին:

Նկատենք, որ պրոբացիոն ծառայության իրավասությունները հետևյալն են՝ մինչդատավարական փուլում աջակցություն որոշում կայացնողներին, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս ճիշտ կողմնորոշվելու առումով աջակցություն դատավորներին:

Դատական փուլում՝ աջակցություն պատժի նշանակման, պատժի տեսակի և չափի որոշման առումով, մասնավորապես՝ հանցագործություն կատարած սուբյեկտի կերպարի սոցիալական արժևորման վերաբերյալ։

Պատժի կրման փուլում, ըստ էության, արդեն պատժից ազատման նախապատրաստմանն ուղղված աշխատանքներ, պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման առումով զեկույցների ներկայացում։ Եվ հետպենիտենցիար փուլի համար արդեն սոցիալական հաստատությունների հետ համագործակցություն:

Ըստ Գլխավոր դատախազի՝ մինչդատավարական փուլի հետ կապված խնդիրներ կան,  թե արդյոք պրոբացիոն ծառայողը պետք է կարծիք տա հանցագործի մասին և արդյոք այդ ծառայողի կարծիքը ինչ չափով պետք է հաշվի առնվի:

«Սա, մեր խորին համոզմամբ, անընդունելի է, քանի որ որպեսզի որևէ պաշտոնատար անձ կամ հանրության ներկայացուցիչ որոշի տվյալ անձի նկատմամբ ինչ խափանման միջոց պետք է կիրառվի, նա պետք է տեղյակ լինի նաև քրեական գործից, հանցագործության շարժառիթներից, նպատակներից, հանցագործի վարքից, որ լինի արժանահավատ, օբյեկտիվ»: Մանուկյանը մասամբ համաձայնեց Կոստանյանի հետ՝ նկատելով, որ այս ծառայությունը ժամանակային դասակարգմամբ են ներդնելու:

«Մենք հենց այդ ճանապահով էլ գնում ենք, մինչդատական ու դատական փուլում այն բոլոր ուղղությունները, որ նշեցիք, մենք շահագրգիռ էլ չենք դա անելու, մենք խնդիր ունենք կառույցը ստեղծելու, և երբ կկայանա, ապա ամբողջովին կիրառության կդնենք, ձեր դիտողությունները քննարկել ենք ու բանավեճի թեմա կա, ռիսկայնությունը որոշ առոմով կիսում եմ, բայց կան շատ երկրներ, որտեղ շատ օպտիմալ ձրավ կիրառվում է այս ամենը»:

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը ևս դիտողություններ ուներ այս ծառայության վերաբերյալ: Նա շեշտեց, որ այս ծառայության ներդրման հետ կապված նախ մասնագետներն են քիչ, այլ խնդիրներ ևս կան: «Պիտի չշտապել»,-ասաց նա:

«Այս հարցը քննարկելու ենք ու հրատապ որոշում չենք կայացնելու, գնալու ենք առաջ, ծառայությունը կարևոր է, բայց դա հիմք չէ, որ շտապենք»,-ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ