Ի՞նչ են արել բանտախցում Գեւորգի հետ

ՀԽ անդամ, անազատության մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանը այս գիշեր դադարեցրել է հացադուլը: Այդ մասին մեզ տեղեկացրեց Սաֆարյանի պաշտպան Հայկ Գրիգորյանը: Գրիգորյանի փոխանցմամբ՝ Սաֆարյանը կտեղափոխվի մեկ այլ բանտախուց:
«Որոշ լրատվականներ հացադուլի փաստին փորձեցին այլ ենթատեքս տալ: Նախորդ կամերայում պայմանները շատ ավելի վատ էին, քան այս մեկում դա ակնհայտ է, հացադուլը կարող էր նաև դրա հետ էլ կապվել: Ամեն դեպքում քաղաքական նպատակներով է արվել ու կապվում է անարդար մեղադրանքի հետ»,-նշեց Գրիգորյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ ինչ են արել Գեւորգի հետ բանտախցում, արդյոք համապատասխանում է իրականությանը Գեւորգին բանտախցում ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը:
Նշենք, այսօր մամուլում տեղեկատվություն եղավ, ըստ որի՝ Սաֆարյանի նկատմամբ ճնշումներ են կիրառվել բանտախցի ընկերների կողմից:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն կալանավորները համարել են, որ ՀԽ անդամների ձերբակալությունը խոչընդոտել է հնարավոր համաներմանը: