«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»
Մայիսի 1-3-ը Դիլիջանում տեղի է ունենալու «Դիլիջանյան խաղեր 2015» ինտելեկտուալ խաղերի ամենամյա միջազգային մրցաշարը:Մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Փառատոնն անցկացվելու է Հայաստանում արդեն երրորդ անգամ: «Դիլիջանյան խաղերին» մասնակցելու են 6 երկրների գիտակները, որոնցթվում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հայտնի խաղացողներ՝ մագիստր Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Ռուբինը, Ելենա Պոտանինան և այլ հայտնի գիտակներ: Թիմերը կմրցեն 4 անվանակարգերում՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն-ռինգ», «Էրուդիտ» և «Քո խաղը» անհատական մրցաշարում:
Նախորդ տարի Դիլիջանում անցկացված «Դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ մրցաշարը «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ» խաղի Ակումբների Միջազգային Ասոցիացիայի կողմից արժանացավ «Տարվա մրցաշար» մրցանակի:
Ընդհանուր առմամբ միջազգային փառատոնին կմասնակցի 22 թիմ` 11 հայկական եւ 11 արտասահմանյան: Այս տարի գիտակները ժամանելեն Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Իժևսկից, Դոնի Ռոստովից, Մինսկից, Կիևից, Դոնեցկից, Դնեպրոպետրովսկից, Թբիլիսիից, Զուգդիդիից, Երեւանից եւ Ստեփանակերտից:
Գիտակների հայկական ասոցիացիա