11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Առայժմ պարզ չէ՝ սպառողների գազը կէժանանա, թե չէ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց գազի գնից: Հիշեցնենք, որ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը  ասել է, որ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին` Հայաստանի համար գազի գինը կնվազի:

 «Մինչ վերջերս այն 190 դոլար էր, հիմա կդառնա 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար»,-ասել է նա: Նշենք, որ այսօր Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը 189 դոլար է` 1000 խորանարդ մետրի դիմաց: Իսկ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանն ասել է, որ գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ դա երկու երկրների իշխանությունների հանձնառությամբ է եղել, երկուս ու կես ամսա բանակցությունների արդյունք է: «Առայժմ որևէ փատաթղթային ձևակերպում չկա, գազի գնի սակագինը ներքին սպառողի պահպանման հետ կապված պետական որևէ հայտարարություն չի եղել, որ մնում է անփոփոխ կամ չի մնում, դրա համար կա հատուկ մարմին՝ ՀԾԿՀ, և հավանաբար ավելի հետո կկատարվեն ուսումնասիրություններ ու կարվեն հետևություններ»,-շեշտեց նախարարը: 

Արամ Մանուկյանը նշեց, որ խոսքն ուղղում է նաև ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին: Նա հիշեցրեց, որ Միլլերն էլ է ասել, նաև Շուշան Սարդարյանը, որ լինելու են ներդրումներ, նշմարվելու են առաջնահերթ օբյեկտներ, որոնք գազաֆիկացվելու են, ու այդ գումարներն էլ դրան են ուղղորդվելու: Պատգամավորը հորդորեց՝ հայտարարեք էժանացումը լինելու է, թե չէ:

Նախարարը պատասխանեց, որ Միլլերի հայտարարությունը նշանակում է, որ այդ հիմնավորումները ներկայացվելու են հանձնաժողովին, ապա լինելու է հայտարարություն հանձնաժողովի կողմից, իսկ հիմա պետական մակարդակով որևէ հայտարարություն չի արվել: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ