15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ցավազրկողները չեն օգնում. պատգամավոր

ԱԺ ՕԵԿ խմբակացության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց Հայաստան ներմուծվող դեղերի որակի մասին։ «Բազմիցս ասել եմ, որ խնդիր կա ցավազրկողների հետ կապված. նրանք անորակ են և չեն օգնում։ Սակայն հետաքրքիր է շաքարախտով հիվանդ մարդկանց մատակարարվող դեղերիի մասին, որը տրամադրում է պետությունը։

70 հազար և ավել հիվանդներին հետաքրքրվում է, թե ինչու են իրենց դեռևս տրամադրվում թուրքական դեղերը, ոչ թե ֆրանսիականը․ չէ՞ որ արդեն ունենք պայմանագիր, որ այսուհետ շաքարախտ հիվանդության դեղերը պետք է ներմուծվեն Ֆրանսիայից»,- հարցրեց ՕԵԿ պատգամավորը։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ ՀՀ ներմուծվող դեղորայքի խնդիրը Կառավարության ուշադրության կենտրոնում է։

«Կառավարության մշակած և ԱԺ ներկայացված դեղորայքի մասին օրենքում դեղերի ներմուծումը, սպառումը և ամեն ինչ ներառված է։ Իսկ ինչ վերաբերվում է շաքրախտ հինանդությանն, ապա ասեմ, որ հրավիրվել են տարբեր մասնագետներ, ովքեր ուսումնասիրել են, և պարզ է, որ շաքարախտով հիվանդների դեղորայքային պաշարը կսպառվի 3 ամսից , այսինքն՝ ճիշտ այն ժամանակ  երբ ըստ պայմանագրի մենք արդեն ներմուծելու ենք ֆրանսիականը։ Հունիսից շաքարախտով հիվանադ անձանց պետությունը կտրամադրի Ֆրանսիական դեղեր»,-պատասխանեց նախարարը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ