11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարության թերացումն է. Խ. Քոքոբելյան

Ազգային Ժողովում ՀՀ նախագահի կողմից ներկայացրած 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագրի քննարկման ժամանակ Գլխավոր զեկուցող Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին հարցադրումներով դիմեց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքեբելյանը՝ հետաքրքրվելով, թե որքանով են արդյունավետ եղել այն միջոցները, որ ատոմակայանի կողմից իրականացվել է, և հետարքրքվեց նաև ատոմակայանի իրականացրած ներդրումներից:

Քոքոբելյանը նաև նեղսրտեց, որ փոխնախարարի խոսքում կային ոչ հստակ տվյալներ, ինչպես՝ հայտնի չէ թե ինչ չափի գումար է անհրաժեշտ, այդ աշխատանքները նպատակահարմար են, թե ոչ. «Անհրաժեշտ էր ոչ հայտի մեծությունները գոնե որոշակիացնել, որ հստակ թիրախավորված լիներ, թե որ ծախսերն ինչի համար է»,-նկատեց Քոքոբելյանը: Գլխավոր զեկուցողն անակնկալի եկավ՝ հավանաբար մտքերը հստակ չի ձևակերպել, որ պատգամավորի նման նման կարծիք է ձևավորվել.

«Այդպես չէ, մենք կառավարության որոշմամբ հաստատել ենք այդ երկու էտապանոց ծրագիրը, որտեղ ներառել ենք բոլոր այն ծրագերը, որոնք հայտնի են, 270 միլիոնը որ հնչեցվել է, ուղղակի գնահատական չէ. դրա տակ են բոլոր այդ միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք միանշանակ գիտեն, թե ինչ պետք է անեն: Փոխնախարարի խոսքով՝ ատոմակայանի վերազինումից հետո դոնոր կազմակերպությունների աջակցման՝ ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ, օգնել են որ նախագծային անվտանգության մակարդակը բարձրացվի: «110 մլն դոլար այդ միջոցառումների համար ծախսվել է, ատոմակայանն էլ իր հերթին գումարներ ներդրել է այդ աշխատանքների համար, ժամանակ առ ժամանակ կապիտալ նորոգման աշխատանքներ են արվում, որոնք լինում ե սակագնի հաշվին և հիմանակում դրանք էֆեկտիվ են կատարվում»:

Քոքոբելյանը հակադարձեց, որ ինքը դոնոր կազմակերպությունների ներդրումներից չէր հարցնում, այլ ատոմակայանի ու այդ ներդրումների արդյունավետության, իսկ եթե նախարարությունը չունի նման հետազոտություն, դա վերջինիս թերացումն է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ