11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հանձնաժողովն ուզի, թե չուզի, անդրադարձ պետք է կատարի գազի սակագնին

«Այդ հայտարարությունը ժամանակային առումով ոչ ճիշտ և ոչ տեղին է, որովհետև նախ դեռ այդ հարցը քննարկման է ենթակա, և պայմանագրով նախատեսված գնի նվազեցումը կամա, թե ակամա բերելու է Հանրային ծառայություները կարգավորղ հանձնաժողովում այն ելակետային տվյալների փոփոխությանը, որի վրա սահմանվել է ներկա սակագինը: Այլ կերպ ասած՝ հանձնաժողովն ուզի, թե չուզի անդրադարձ պետք է կատարի, իսկ թե ինչ որոշում կկայացնի և ինչ հիմնավորումներով, դա արդեն ապագայի և իր իրավասությունների հարցն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով այն մասին, որ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի սակագինը սահմանի վրա կէժանանա, սակայն դա չի ազդի սպառողների վրա:

Նման հայտարարություն անողին Արծվիկ Մինասյանը հիշեցնում է, որ ըստ օրենքի՝ սակագնի վերնայման հայտ ներկայացնելու իրավունք ունի թե ծառայություն մատուցողը և թե հանձնաժողովն իր նախաձեռնությամբ: Հարցին, թե նա նախադրյալներ տեսնում է գազի սակագնի նվազման համար, նա պատասխանեց. «Անկհայտ է, որ եթե ձեռքբերման գինը նվազում է, ապա դրա նկատմամբ հաշվարկով նաև ավելացված արժեքի հարկի գումարն էլ է նվազում: Այս դեպքում մենք ունենք շղթա, որտեղ ձեռք բերողը, տեղափոխողը և բուն ծառայություն մատուցողը գազասպառման համակարգում տարբեր սուբյեկտներ են, և նրանց մոտ առաջանում են տարբեր հարկային պարտավորություն և տարբեր վճարման պարտավորություններ»:

ՀՅԴ պատգամավորը նշեց, թե այս առումով սկզբունքային նշանակություն ունի այն կոմպոնենտների վերանայման հարցը, որը դրված է եղել յուրաքանչյուր փուլում սակագնի հաշվարկման բանաձևում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ