11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծափերով

«Դա նորություն չէ, միշտ էլ դրա մասին խոսում ենք: Ես շնորհակալ եմ լրագրողներին, որ նման աղմուկ բարձրարցրիք, սփյուռքահայերին օգնեցիք, որ նրանք վերհիշեն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հիշեցնենք, մեծ աղմուկ է բարձրացրել նախարարի կոչն՝ ուղղված սփյուռքահայերին՝ հայաստանյան բանկերում 1000 դոլար ներդնելու` ՀՀ տնտեսությունը զարգացնելու մասին: Նախարարը նկատեց, որ սա ոչ թե իր գաղափարն է, այլ առաջ է քաշվել դեռ երկու տարի առաջ՝ 2013թ-ին բանկերի և ֆինանսիստների համաժողովի ժամանակ:

 «Օրեր առաջ, երբ Բարեգործական ընդհանուր ժողովում նույն միտքը ներկայացվեց՝ բանկային համակարգը հզորացնելու համար, որովհետև մենք դրանով նրանց չենք վնասում, ընդհակառակը՝ իրենք տոկսներ են ստանում և երկրորդ՝ դրանով զբոսաշրջությունն է զարգանում, բարեգործականի 300 հոգին հոտնկայս ծափահարեց»,-ասաց սփյուռքի նախարարը: Իսկ թե ինչու այդ դեպքում եղան ավելի շատ բացասական արձագանքներ, նախարարը հակադաձեց, թե դեմ արձագանքը լրագրողների կողմից էր, ոչ թե Սփյուռքի:

Հարցին, թե կոչին արձագանքներ եղել են, ու ներդրումներ կան, նախարարը խորհուրդ տվեց բանկերից հարցնել: Հարցին, թե ինչու նա հայ օլիգարխներին խորհուրդ չի տալիս իրենց միլիոնները պահել հայկական բանկերում և ոչ թե գումարը դուրս տանել, մասնավորպես Կաթողիկոսին, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, թե հարցադրումը տեղին չէ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ