Հիացմունքս՝ Քիմ Քարդաշյանին /վիդեո/
«Ես առաջին անգամ իմ կյանքում գիտակցեցի, երբ եղեռնի հուշարձան եմ գնացել ամեն տարի, այս տարի ապրիլի 24-ը` սգի օր չէր: Այս անգամ հաղթանակի օր էր: Երբևիցե մեր ազգը այսքան ամուր ու հավաքական չէր եղել սկսած 88–ից: Իսկական հրաշքներ տեղի ունեցան: Խորին շնորհակալությունս Հռոմի պապին` Տիեզերական եկեղեցու հայրապետին:
Հիացմունքս Քիմ Քարդաշյանին` մեր հրաշալի աղջկան, իր ամուսնուն: Խորին շնորհակալությունս Սերժ Թանկյանին: Բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Տեր-Գուլանյանը բարձր է գնահատում 100 ամյակի միջոցառումների կազմակերպումը. «Վերադառնամ ու փառաբանեմ հանրապետության նախագահին ու հետո միջոցառումների մինչև վերջին կազմակերպիչը: Ամեն բան արեցին, որ որևէ մեկը չնեղվի ու ոչ մեկի քթից արյուն չեկավ»,-ասաց նա:
Մտավորականը նշեց, որ մինչև այս տարվա ապրիլի 24-ը ինքը սպասել է ԱՄՆ նախագահի ելույթին ու նրա շուրթերից ակնկալել է լսել Ցեղասպանություն եզրույթը, բայց այսօր նա արդեն սպասելիք չունի.
«Ինձ արդեն հետաքրքիր չէ` կասի թե ոչ ԱՄՆ նախագահը Ցեղասպանություն բառը, քանի որ եթե 48 նահանգ ճանաչել են Ցեղասպանությունը , ապա նրա ասելը երրորդական մի բան է»:
Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով` ինքը մարգարեանում է. «Լավ հիշեք ասածս, եթե Թուրքիան չընդունի Ցեղասպանությունը, 3 տարի հետո այս երկիրը կկործանվի»,- հավելեց Տեր-Գուլանյանը: