Թուրքիայի իշխանության այս սերնդի ժամանակ դժվար թե տեղի ունենա Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ցեղասպանությունն այլեւս որեւէ կասկած չի հարուցում թե իբրեւ պատմական, թե իբրեւ քաղաքական եղելություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նա նշել է, որ այսօր եթե եվրոպական, ռուսական և ամերիկյան քաղաքական մակարդակներում Ցեղասպանությունը հերքեն, ապա բարոյական խնդիրներ կունենան:
«Ամենակարևոր բանը, որ վերջին ընթացքում տեղի ունեցավ, այն էր, որ Ցեղասպանությունը որպես իրավական ակտ ճանաչվեց և ընդունվեց երկու երկրների կողմից, որոնք Թուրքիայի դաշնակիցներն էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` Ավստրիայի և Գերմանիայի»,- ասել է նա քաղաքագետը:
Բանախոսը նշել է, որ չի կարծում, թե Թուրքիայի իշխանության այս սերնդի ժամանակ տեղի ունենա Հայոց ցեղասպանության ճանաչումը, նոր սերնդի գալով նոր ամեն ինչ իր տեղում կհայտնվի: