Վախի մթնոլորտը խանգարեց.Ալեք Ենիգոմշյան

«Հիմնադիր խորհրդարանից ծնունդ է առել «100 ամյակը առանց ռեժիմի» շարժումից, որը սկսվեց որպես գործընթաց և պետք է մոբիլիզացներ և հանդիսանար ապագա զարթոնքի տարող ուժը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ, ԱՍԱԼԱ-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Ենիգոմշյանի խոսքով` շարժումը գիտակցել է, որ առաջին փուլում պարտություն է գրանցվել, սակայն անգամ սպասված մոբիլիզացիայի չկայանալու փաստը չի ստիպի շարժման անդամներին լռել. «Այսօր մենք արձանագրում ենք, որ մոբիլիզացիոն առաջին փուլի չկայանալը չի նշանակում, որ ռեժիմի հեռացման գործընթացը դադարելու է:Մենք այն ուժն ենք, որ չենք խուսափում նախ ինքնաքննադատությունից և ապա մարտավարական նահանջ բառը գործածելուց չենք խուսափում»,-ասաց ՀԽ անդամը:
ՀԽ անդամի դիտարկմամբ Ապրիլի 24-ին մարդկանց չմոբիլիզացնելը կապված էր նախ այն հանգամանքով , որ շարժման անդամներից 6-ը ձերբալկալվեցին:
Մարդկանց չմոբիլիզացվելու հանգամանքը նա պայմանավորում է շարժման մասնակիցներից շատերի վրա գործադրված ահաբեկչական գործողություններով. « Ձևավորվել էր վախի մթնոլորտ, դա այն օբյեկտիվ պատճառն էր, որ խանգարեց մոբիլիզացիայի կայացմանը»,-շեշտեց Ենիգոմշյանը: