15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պատգամավորը՝ նախագահին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ առաջարկով՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Ունենալով վաթսունից ավելի տնտեսագետներ, պրոֆեսորներ, ունենալով մեծ ներուժ՝ տնտեսագիտական ու ինժեներական միտքը օտարված է ձեռնարակատիրական կոնկրետ իրավիճակից»,-ասաց նա ու առաջարկեց այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սյզբին աննախադեպ միջոցառում անցկացնել:

Դա, պատգամավորի խոսքով, պիտի լինի հայկական տնտեսական ու ինժեներական, ճարտարապետական ֆորում, այն պիտի անցկացվի միասնական ուժերով ու մշակվի ապագա տեսլական մինչև 2030-ի տնտեսական զարգացման համար: Նա նշեց, որ այս հարցով դիմելու է նաև  քաղաքական ուժերին, որոնք ևս պետք է ունենան միասնական ուղղվածություն այս, այլապես կառավարությունները կգնա-կգնան, բայց իրավիճակը կմնա նույնը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ