18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Անիմաստ է. Հիմնադիր խորհրդարանը կլռի՞

Հիմնադիր խորհրդարարանը Ապրիլի 24-ից սկսելու էր շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել։ Սակայն այս ծարգիրը իրականություն դարձնել չհաջողվեց ։

Այս մասին Henaranam-ի հետ զրույցում  տեղեկացրեց ՀԽ-ի անդամ Կարո Եղնուկյանը, որը նշեց, թե ծրագրային փոփոխություններ են եղել։

«Ծրագրային փոփոխություններ են եղել, թե ինչպես կշարունակենք մեր պայքարը այդ մասին կտեղեկացնենք։ Այս պահին դեռևս որևէ բան նախատեսված չէ»,-նկատեց Եղնուկյանը։ Հարցին, թե արդյո՞ք հավաքների ժամանակ մարդկանց սակավությունը պատճառ դարձավ որպեսզի այս գործընթացը տապալվի պատասխանեց ՀԽ անդամ Վարդան Հակոբյանը.

 «Արդյունքում չեղավ այն մոբիլիզացիան որը մենք ակնկալում էինք, այդ իսկ պատճառով չեն կարող չլինել մարտավարական փոփոխություններ։ Բայց դա չի նշանակում, որ շարժումը դադարելու է, կամ կազմալուծվելու է, պետք է այս ամենից անել ճիշտ հետևություններ և նոր մարտավարական հնարքներով հասնել այն ամենին ինչը ի սկզբանե մենք փորձում էինք»:

Նրա խոսքով ժողովուրդը պետք է ինքնակամ մասնակցի և առանց ժողովրդ իրենք չեն կարող իշխանություններին ստիպել, որպեսզի հեռանան․ «Նույնիսկ եթե հասնենք ինչ որ բանի դա կլինի մեր ցանկությունը, դա չի լինի ժողովրդի ցանկությունը, իսկ մեր գործն է, որ ժողովրդի կամքը արտահայտվի։Եթե ժողովուրդը մասնակցություն չի ունենալու անիմաստ է ինչ որ քայլեր ձեռնարկելը»,-ասաց Հակոբյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ