Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին
Ապրիլի 25-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց
Եվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական և գաղափարակից այլ
կուսակցությունների երիտասարդական թևերին համախմբող կազմակերպության՝
Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց
ոգեկոչման միջոցառումներին Երևանում մասնակցելու համար և բարձր գնահատեց
Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի կողմից Հայոց
ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Երևանում ընդունված
բանաձևը:
Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու
առաջնահերթությունները` Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից
անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման
գործընթացին` շեշտելով դրա կարևորությունը մարդկության դեմ
հանցագործությունների կանխարգելման համար: